ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախի իշխանություններին ասեք՝ մի հատ էլ Աբխազիայի, Օսեթիայի հետ էշերի սպարտակիադա անեն». Ստյոա Սաֆարյան
00:35, 13.06.2019 | mamul.am
12986 | 1

Արցախի իշխանություններին ասեք, թող մի հատ էլ Աբխազիայի, Օսեթիայի իշխանությունների հետ համատեղ էշերի սպարտակիադա անեն: Ստիպված եմ որոշ փակագծեր բացել: ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ինքնիշխան, աննախադեպ պահվածքը լիքը կարևոր երկրներում, կառույցներում ու նույն Վրաստանում շատ բարձր մակարդակներով քննարկվել էր, վերին աստիճանի պոզիտիվ կար Հայաստանի հանդեպ ու այլ բան էր լինելու, եթե չլիներ Ստեփանակերտի հերթական անխոհեմ պահվածքը.... Ու ահա, վերջին օրերին Վրաստանի հակամարտության գոտիների հետ Ստեփանակերտում համատեղ կլոունադան ջուրը լցրեց ամեն ինչ: Վրաստանի ՊՆախարարի պատասխան մեսիջը չուշացավ: Եռակողմ՝ թուրք-ադրբեջանա-վրացական հերթական համատեղ վարժանքներից հետո նա հայտարարում է. "«хочу еще раз выразить нашу твердую позицию в отношении поддержки суверенитета и территориальной целостности азербайджана в рамках признанных на международном уровне его границ», — заявил министр обороны грузии." Ու հաջորդ անգամ, չհամարձակվեք Հայաստանի իշխանություններին մեղադրել՝ գյոզալական պարտիան ջուրը գցեցիք: Չասեք, թե չեք հասկանում կամ մտահոգված եք Փաշինյանի կառավարության արցախյան քաղաքականությամբ.. Թե հանուն ինչի դա արեցիք, դուք պատասխան տվեք

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր