ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հասարակությունը չի ստիպելու որ չծխեն, ավելի շուտ հակառակը կանի». Դերենիկ Մալխասյան
01:20, 13.06.2019 | mamul.am
3347 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «100 դրամների շարժման ժամանակ ասում էի՝ ի՞նչ կապ ունի կեղտոտ ու մահաբեր գազելներով 100 դրամով ես երթևեկում, թե 150 դրամով։ Միևնույն է այդ տիպի հանրային տրանսպորտը պետք է երկրի վրայից վերացնել։ Հակադարձում էր հնչում, թե բա մյուս քայլը բարեփոխումներ պարտադրելն է։
2013թ․ մասին էր խոսքը, հիմա 2019թ, 6 տարի անցել է, ու մայրաքաղաք Երևանում ինչպես գազելներով սպասարկում էին, այդպես էլ շարունակում են սպասարկել։
Հիմա, ծխելու թեման է, ասում են պետք է հասարակությունը պայքարի գազելի ծխող վարորդների դեմ։ Մեկին գործից հանել են, թե բա հենց այսպես է պետք պայքարել, հասարակությունը պետք է ստիպի, որ չծխեն։
Էս գլխից ասեմ՝ հասարակությունը չի ստիպելու որ չծխեն, ավելի շուտ հակառակը կանի։
Երկրորդ ծխելու հետ կապված այս «բոլոլա» աղմուկը մարելու է գնա՝ առանց լուրջ հետևանքների։ Վարորդները ոնց ծխել են, այդպես էլ կշարունակեն ծխել։ Նույն ծխող վարորդները շարունակելու են նույն հագահիգիենիկ ու մահաբեր գազելներով սպասարկել հանրությանը, առաջիկա 2-3 տարին, որ հաստատ։
Նման գազելներով երթևեկող հանրությունը առնվազն հավես ու ցանկություն չունի քաղաքացիական շարժում սկսել ծխող վարորդների դեմ։
Գազելները վերացնելու, արժանապատիվ տրանսպորտ ունենալու դեպքում, համապատասխան համազգեստով վարորդը նախ չի համարձակվի ծխել, եթե նույնիսկ ծխեց՝ տեղում ղեկի մոտից դուրս կշպրտեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր