ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Գևորգ Կասպարովը հայտարարել է՝ երբ կավարտի մարզական կարիերան
02:40, 13.06.2019 | mamul.am
2686 | 0

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարել է առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո մարզական կարիերան ավարտելու մասին։

«2019/20 մրցաշրջանը կլինի վերջինը՝ որպես ֆուտբոլիստ։ Հույսով եմ, որ հաջող մրցաշրջան կլինի իմ ու թիմիս համար»,- նշել է 38-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել ավելի քան 10 ակումբում: Հայաստանի ազգային հավաքականում Կասպարովն իր նորամուտը նշել է 2005 թվականին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր