ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
««Անկախ ԼՂՀ» տրագիկոմիկ ներկայացման բոլոր դերասանների ուղեղները լրիվ մթագնել են». Արմեն Աղայան
09:50, 13.06.2019 | mamul.am
3870 | 0

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ` Հայաստանից չպետք է միջամտեն Արցախի ներքին գործերին։ Դա ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ Արցախը չի կարող ունենալ որևէ ներքին գործ, որը միաժամանակ չլինի Հայաստանի ներքին գործը։ Իսկ միջամտել հնարավոր է բացառապես օտարների ներքին գործերին։ Ուստի Հայաստանից ոչ թե պետք է միջամտեն Արցախի ներքին գործերին, այլ պարզապես պետք է կառավարեն Արցախը՝ ուղղակիորեն և ողջ պատասխանատվությամբ։ Բայց դրա նման նրբությունները մարուքյանների ինչ խելքի բանն է։ «Անկախ ԼՂՀ» տրագիկոմիկ ներկայացման բոլոր դերասանների ուղեղները լրիվ մթագնել են` 28 տարի այս նույն պիեսը խաղալուց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր