Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+17 °C, +12 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պատերազմներն անակնկալ են լինում, բայց առաջիկայում նման կանխատեսումների հիմք չկա»․ Արծրուն Հովհաննիսյան
11:35, 13.06.2019

«Պատերազմները երբեմն անակնկալ են լինում, ինչ-որ առումով, և դա կապ չունի՝ որտեղ է արվում։ Բայց կոնկերտ, գոնե առաջիկայում, նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փորձագետների այն կանխատեսումներին, թե հակամարտության գոտում ռազմական սրացումներ են սպասվում, պատերազմի սպառնալիքներ կան։

Խոսնակը նշեց, որ այդ տեղեկատվությունները, սովորաբար, հիմնված են լինում հակառակորդ պետության վարած քաղաքականության, նրանց տարածած ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների վրա․ «Մեր հանրության մեջ, ցավոք, պատերազմներին բնորոշ մի երևույթ կա․ հակառակորդի դրած ապատեղեկատվություններին վերաբերող հարցերում հանրությունը շատ էմոցիոնալ է արձագանքում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մի օր հայ հասարակությունը կդադարի հավատալ հակառակորդ պետության տարածած ապատեղեկատվություններին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր