ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանը «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին». Էդուարդ Շարմազանով
14:15, 13.06.2019 | mamul.am
5590 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի հռետորական հարցադրման հետքերով. վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններ հնչեցնելով: Բայց վերջին շրջանում դրան գումարվել է նաև իրողության հաճախակի փոփոխությունը:

• Մինչև վարչապետի պաշտոնն զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
• Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով:
• Ապրիլյան քառօրյայից հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե պատերազմն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր նույն Փաշինյանը ոչ միայն ծպտուն չի հանում այդ մասին, այլ նաև «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին:
• Հայտարարում էր օտարերկրյա գործակալների մասին, բայց հետո իրողություն փոխվեց, և նա անուններ չհնչեցրեց:
• Դրան հաջորդեց դավադիր ուժերի վերաբերյալ խայտառակ ու անհեթեթ հայտարարությունը, բայց այս անգամ էլ հայտարարեց, թե դավադիր ուժ ասածը մի պաշտոնյայի օգնական է, ով հանդգնել է Նիկոլի դեմ սոցիալական ցանցերում քննադատություն հնչեցնել:
• Երեկ պարզ դարձավ, որ մարդկանց սպանության մեղադրանք հնչեցնելը Նիկոլը մեկնաբանում է որպես հռետորական հարցադրում:
Մի հռետորական հարցադրում էլ ես անեմ հիմա. մարդասպան ռամիլ սաֆարովին պարգևներ շռայլած, Երևանն ադրբեջանական հող համարող և ապրիլյան ահաբեկչական պատերազմն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանալն ինչպե՞ս կարելի է բնորոշել: Որոշեք յուրաքանչյուրդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր