ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ալաշկերտ»-ի կանանց թիմը կմասնակցի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին
12:40, 13.06.2019 | mamul.am
2199 | 0

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։ 2018/19 թթ․մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։

Որակավորման փուլի վիճակահանությունը նշանակվել է հունիսի 21-ին։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

Ի դեպ, 2001/02թթ․ մրցաշրջանում՝ կանանց Չեմպիոնների լիգայի գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտ»-ի գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։ Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր