ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Օմանի ծոցում 2 լցանավ է գրոհի ենթարկվել. ԶԼՄ-ներ
13:00, 13.06.2019 | mamul.am
10061 | 0

Իրանական Al-Alam հեռուստաալիքը հաղորդել է, որ Օմանի ծոցում՝ Իրանին ափամերձ հատվածում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ 2 տանկերներ (լցանավեր) վնասվել են: Լրատվամիջոցը չի որոշակիացրել, թե որն է եղել պայթյունի պատճառը: Միջադեպից հետո Reuters-ի հաղորդմամբ՝ անձնակազմի անդամները չեն տուժել, նրանց տարհանել են:

Թայվանի CPC ընկերությունը հայտնել է, որ իրենց պատկանող Front Altair տանկերը տուժել է անծանոթ օբյեկտի հետ բախվելու հետևանքով, 2-րդ՝ Kokuka Courageous տանկերի էվակուացիայի մասին էլ հայտնել է BSM ընկերությունը: Bloomberg-ի հաղորդմամբ՝ տանկերների վնասվելու փաստը հաստատել են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: Ծովային տարածքի անվտանգության պատասխանատու բրիտանական կողմը ևս հաստատել է միջադեպը:

Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

Միջադեպից հետո նավթի գինը բարձրացել է 2,8%-ով՝ 61,65 դոլար՝ մեկ բարելի համար:

Նկատենք, որ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև մայիսին. ԱՄԷ-ում 2 լցանավ էր այրվել: ԱՄԷ-ի իշխանությունները դա դիվերսիա էին համարել՝ չհստակեցնելով, թե ովքեր են դրա հետևում կանգնած: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին՝ հարձակում գործելու մեջ, և դա բացատրել էր նրանով, որ իրանական կողմն այդկերպ ցանկանում է միջազգային շուկայում բարձրացնել նավթի գինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր