ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
14:20, 13.06.2019 | mamul.am
4532 | 0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Նախագահող դատավորը Լարիսա Սարգսյանն է:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվոր կողմը զրպարտություն էր համարել Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հիշեցնենք, որ երեկվա նիստին Ալումյանը հայտարարել էր, որ եթե իրենց դատավարական հակառակորդը կհայտարարի, որ հայտարարությունը անելով՝ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, ապա իրենք պատրաստ են հրաժարվել հայցից: Արդեն նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Հայկ Ալումյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանն այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ էր խնդրել հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Տեսանյութը՝ 24news-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր