ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը՝ Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ
21:20, 15.06.2019 | mamul.am
15872 | 1

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի Եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:

«Ինչո՞ւ որոշեցինք խաղալ Բաքվում։ Որովհետև այնտեղ մարդիկ են ապրում: Նրանք ստիպված են դիտել հանդիպումը, որը սկսվում է երեկոյան ժամը 11-ին, սակայն ոչ ոք չի բողոքում։ Եթե Ադրբեջանից երկու թիմ խաղար Լոնդոնում, ոչ ոք պահանջներ չէր էլ ներկայացնի։ Մեկուկես տարի առաջ մենք որոշեցինք, որ հանդիպումը տեղի կունենա Բաքվում՝ ժամանակակից 70-հազարանոց մարզադաշտում։ Անգլիայում միայն մեկ մարզադաշտ կա, որ դրանից մեծ է։ Պետք է զարգացնել ֆուտբոլն ամենուր, ոչ միայն Անգլիայում կամ Գերմանիայում»,- նշել է Չեֆերինը։

Հիշեցնենք՝ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ն 4:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին՝ նվաճելով գավաթը։ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր