ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Փաշինյանը՝ ՔՊ առաջիկա անելիքների մասին
12:40, 16.06.2019 | mamul.am
4500 | 0

ՔՊ 5-րդ համաժողովի՝ այսօր կայացած նիստին ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով իրենց կուսակցության գաղափարախոսությանը, Փաշինյանը նշեց․

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն։ Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն: Առաջիկա մեր ամենակարևոր անելիքը մեր կուսակցության շարքերը գաղափարապես առավել ամուր դարձնելն է։ Մեր տարածքային կազմակերպությունների վերակազմավորումն է մեր հաջորդ կարևոր խնդիրը։ Մեր առաջիկա խնդիրը 2021թ. ՏԻՄ ընտրություններին պատրաստվելն է։ Մենք քայլելու ենք և հասնելու ենք մեր երազանքներին ու նպատակներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր