ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
13-ամյա վունդերկինդը դարձել է Օքսֆորդի ամենաերիտասարդ շրջանավարտը
20:20, 16.06.2019 | mamul.am
32116 | 0

Նոքս Դանիելը հասկացել է, որ իր որդին յուրահատուկ է, երբ նա դեռ 9 ամսական է եղել: Այդ տարիքում արդեն երեխան կարողացել է հիշել տառերի տեղերը համակարգչի ստեղնաշարի վրա, գրում է Legid-ը: 2017

6 տարեկանում արդեն վունդերկինդը դարձել է Օքսֆորդի ամենաերիտասարդ ուսանողը:

2017 թվականին երիտասարդ գիտնական Ջոշուա Բեքֆորդն, ով հիմա 13 տարեկան է, ճանաչվել է 30 ամենախելացի մարդկանցից մեկն աշխարհում, ով տառապում է աուտզիմով՝ Քանների համախտանիշով:

Հոր խոսքերով՝ երեխան շատ վաղ է սկսել գիտելիքներ ձեռք բերել, 3 տարեկանում վարժ կարդացել է՝ օգտագործելով աուդիոգրքեր, կարողացել է խոսել ճապոներեն:

Երիտասարդ գիտնականը հետաքրքրվում է նաև ակադեմիաան գիտելիքներով, հաջողություններ ունեցել էկոլոգիայի, հումանիտար գիտելիքների շրջանում: Նա անգամ մանկական գիրք է գրել հին երկրների, հնագույն քաղաքակրթությունների մասին:

Բեքֆորդը մասնակցել է Վեննայում կայացած TEDx գագաթնաժողովին ու ներկայացրել «Մայր բնության փրկությունը» պոեմն, ինչի համար ստացել է ազգային մրցանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր