ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Անալիզների թվաբանական սխալ իրականում կատարվել է»․ Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը հաստատեց այն, ինչ երկար թաքցնում էր
11:15, 18.06.2019 | mamul.am
12703 | 0

«․․․05.12.2018-ին հրապարակված «Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի բժիշկն առողջ պացիենտին ախտորոշում է որպես հիվանդ և նշանակում բուժում․ տնօրենը խուսափում է պարզաբանել» հոդվածում նկարագրված անալիզների պատասխանի հետ կապված դատողություն անելիս թվաբանական սխալ իրականում կատարվել է բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից․․․», «․․․հայցվորն ընդունում է 05.12.2018-ին հրապարակված հոդվածում նշված տեղեկությունն այն մասին, որ կենտրոնի բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից թվաբանական սխալի պատճառով անալիզների վերաբերյալ կատարվել է սխալ հետևություն, համապատասխանում է իրականությանը․․․», «․․․ բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի կողմից վիրահատության անհրաժեշտության մասին հետևություն արվել է ․․․»։

Վերոնշյալ մեջբերումները կատարված են Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի հայցադիմումից։

Այսպիսով, ըստ էության, ԲԿ տնօրինությունն ընդունում է MAMUL.am-ում հրապարակված փաստերի իսկությունը։ Ավելին․ այդ կերպ ԲԿ-ն, ըստ էության, փաստում է, որ փորձում էր թաքցնել տեղի ունեցած միջադեպերը։

Հիշեցնենք, որ MAMUL.am-ը հրապարակել էր հոդվածներ, որոնցում քաղաքացիներն ահազանգում էին Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի որոշ բժիշկների և նրանց գործողությունների մասին։

Կենտրոնի տնօրեն Հարություն Միքայելյանը, ինչպես նաև այն բժիշկները, որոնց անվան հետ կապվում էին միջդեպերը(նաև ԲԿ որոշ աշխատակիցներ), ամիսներ շարունակ, խուսափում էին պարզաբանումներից, իսկ ավելի ուշ կտրականապես հերքում էր միջադեպերի իսկությունը և խմբագրությանը մեղադրում կեղծ հրապարակումներում։

Բացի այդ ԲԿ տնօրինությունը փորձում էր խոչընդոտել խմբագրության աշխատանքներին՝ ներգրավելով երրորդ կողմերի, որոնք փորձում էին կոծկել ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպերը և խոչընդոտել դրանց հրապարակմանը։

Խմբագրությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանության կենտրոնական վարչություն։

Առաջիկայում, խմբագրությունը հաղորդում կներկայացնի նաև ՀՀ Քննչական կոմիտե և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։

Հավելենք, որ խմբագրությունը շարունակում է հետաքննական աշխատանքները և Նյու-մեդ ուրոլոգիական կենտրոնի մեր աղբյուրը խմբագրությանն է փոխանցել նոր տեղեկություններ ԲԿ-ում տեղի ունեցող միջադեպերից, որոնց մասին առաջիկայում կլինեն նոր հրապարակումներ։

Հիշեցնում ենք MAMUL.am-ի հրապարակած նյութերի ցանկը Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի մասին:

1. Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի բժիշկն առողջ պացիենտին ախտորոշում է որպես հիվանդ և նշանակում բուժում. տնօրենը խուսափում է պարզաբանել,

2. Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին

3. Գլխավոր դատախազությունը և Առողջապահության նախարարությունն սկսել են ուսումնասիրել Նյու-Մեդ կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերը

4. «Նյու-Մեդ կլինիկայի «զոհերից» մեկն էլ ես եմ». քաղաքացի

5. Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:
Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր