ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ինչպե՞ս թյուրիմացության մեջ գցել վարչապետին և անցկացնել նախորդների կողմից գրված օրենսդրական փաթեթը». ՀԲՃ
03:15, 18.06.2019 | mamul.am
4075 | 0

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին և անցկացնել նախորդների կողմից գրված օրենսդրական փաթեթը, որ վերաբերում էր հանքերի իրական սեփականատերերի իբր թե բացահայտմանը։

. Կառավարության նիստում այս փաթեթի ներկայացման ժամանակ և ոչ մեկը վարչապետին չի ասում, որ օրենքների այս փոփոխությունների մեջ խոսքը, իրականում, վերաբերում է 10% և ավել բաժնեմաս ունեցող սեփականատերերին, այլ ոչ թե բոլորին։

. Այնպես, որ հանքարդյունաբերական ընկերություններում 10%-ից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ։
Եվ քանի-քանի նմանատիպ օրենքներ և որոշումներ են անցկացրել ոմանք՝ մոտավորապես այսպիսի սխեմայով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր