ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Տիգրան Պետրոսյանի տարեդարձի մասին հիշատակումը մեզ նախանշան թվաց»․ Լիլիթ Գալոյան
02:50, 18.06.2019 | mamul.am
3067 | 0

Հայ շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-րդ տարեդարձն է։ Մի օր, երբ մայրս մաքրում էր պանելային շենքի մեր նոր ստացած բնակարանի պատշգամբը, պանելի տակից դուրս եկավ մի թուղթ, Տիգրան Պետրոսյանի գրքից հատված էր, նրա կենսագրությունը։ Ու նրա տարեդարձի մասին հիշատակումը մեզ նախանշան թվաց, քանի որ ինքս էլ ծնվել եմ և արդեն 36 տարի է նշում եմ այս օրը։ Ու մասամբ այս օրն ինձ առավել սիրելի է դառնում հենց Պետրոսյանի համար, շախմատի հետ ի ծնե իմ կապի համար։
Ճիշտ է ես չդարձա աշխարհի չեմպիոն, սակայն կարողացա նվաճել կանանց գրոսմայստերի և տղամարդկանց վարպետի կոչումները։
Ի դեպ այդ կապը շարունակվում է նրանով, որ երեխաներս էլ ծնվել են մեր մյուս աշխարահռչակ շախմատիստի՝ Ռաֆայել Վահանյանի ծննդյան օրը։
Կարծում եմ՝ թվերն անգամ հուշում են, որ ես շատ-շաաատ շախմատային եմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր