ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնից ազատված գեներալները նոր իշխանության ժամանակ վերադառնում են ԶՈՒ. «Ժամանակ»
09:40, 18.06.2019 | mamul.am
4197 | 0

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։

Ուշագրավ է, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքից ազատված երկու գեներալները նոր իշխանության ժամանակ վերադարձվեցին Զինված ուժեր։ Առաջինը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր, ով հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Հիմա էլ՝ Կոմիտաս Մուրադյանը։

Ապրիլյանից հետո տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկ եղածներից մնացել է թերևս ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, որի վերադարձը կրկին հնարավոր է համարվում։

Քառօրյայի մասով ստեղծված քննիչ հանձնաժողովի ֆոնին այս նշանակումները բավական ուշագրավ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր