ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արցախում հրաժարականների շքերթը կշարունակվի. հայտնի է, թե ովքեր են հերթում. «Հրապարակ»
09:45, 18.06.2019 | mamul.am
8076 | 0

«Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»:

Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։

Հաջորդը լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով, ինչի մասին դեռևս երկու ամիս առաջ մենք գրել էինք։ Իսկ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է, և դա Արցախի ղեկավարության կողմից անտրտունջ արվում է՝ Արցախ-Հայաստան հարաբերություններում ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով։

Լևոն Մնացականյանից հետո հայտնի Օգանովսկին հեռացավ, երեկ՝ Բալայանը, հերթում են պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը և ուրիշներ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր