ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՏՄՊՊՀ-ում «հնի» ու «նորի» կռիվ է. Գեղամ Գևորգյանը կադ­րային ջարդ է սկսել. «168 ժամ»
10:10, 18.06.2019 | mamul.am
4059 | 1

«Տնտեսական մրցակցության պաշտպա­նության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նա­խագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադ­րային ջարդ է սկսել և բացահայտ հայտա­րարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում:

Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնակա­նում քաղծառայողներ են, երկարատև աշ­խատանքային փորձ ունեն, առավել ևս՝ վարչությունների ղեկավարների շարքում անգամ դոկտորներ կան, այսինքն՝ չի կա­րող կամայականորեն հեռացնել պաշտոն­ներից, խորամանկ քայլ է մտածել՝ իրականացնել կառուցվածքային փոփոխություն­ներ:

Մեր թղթակիցը Գեղամ Գևորգյանից հե­տաքրքրվել է՝ ինչ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել ՏՄՊՊՀ-ում:

Նա նշել է, որ դեռևս նման փոփոխություն­ներ չեն կատարվել, սակայն, ըստ էության, հաստատեց, որ դրանք լինելու են. «Կա­ռուցվածքային փոփոխությունները, երբ արդեն վերջնական որոշած կլինենք, կա­նենք: Այս պահին վերջնական որոշում չու­նենք»::

Նա հերքել է, թե կադրային ջարդ է սպասվում՝ ասելով. «Աշխատակազմից մեկ-երկու հոգի կարող են դուրս եկած լինել, բայց 90-95 % մարդիկ աշխատում են: Ես բոլոր աշխատակիցներին գնահատում եմ իրենց կատարած աշխատանքով: Եթե նախկհն կազմից էլ, նոր կազմից էլ կարո­ղանա պրոֆեսիոնալ աշխատել, կմնա, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե մարդը չի կարողանում աշխատել, կամ, օրինակ, չի բավարարում չափանիշերին, չի մնա՝ ան­կախ նրանից, թե ինքը որ կազմից է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր