ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վանաձորի վագոն-տնակներում ապրող մի քանի ընտանիք եւս բնակարան կստանա
11:55, 18.06.2019 | mamul.am
2386 | 0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում շարունակում են օգնել անապահով ընտանիքներին՝ վագոն-տնակներից բնակարաններ տեղափոխվելու գործում։ Նախագծի շնորհիվ այսօր արդեն Գյումրու 20 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով:

Ծրագրի այս փուլը նախատեսում է բնակարանով ապահովել Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան։

«Այս տարիների ընթացքում երկար ու մանրակրկիտ ուսումնասիրել ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին։ Անհնար է անտարբեր անցնել հատկապես տարրական կենցաղային պայմաններից զրկված երեխաների կողքով, որոնցից յուրաքանչյուրի երեսին իրենց տարիքին ոչ բնորոշ հոգս ու տխրություն կա։ Շատ են այդպիսի ընտանիքները նաև Վանաձորում. հենց այդ պատճառով էլ այս անգամ այստեղ կփորձենք օգտակար լինել։ Վստահ ենք, որ բնակարանային հարցը լուծելուց հետո թե' երեխաները, եւ թե' իրենց ծնողները կկենտրոնանան այլ, ավելի կարեւոր խնդիրների վրա», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը։

Ծրագրի Վանաձորին ուղղված մասը կիրագործվի առաջիկա ամիսների ընթացքում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացը շարունակական կլինի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր