ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իրական հակակշիռն օրենսդիր-գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգը». Վահե Գրիգորյան
12:40, 18.06.2019 | mamul.am
2402 | 0

«Միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թ-ի դեկտեմբերի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ գործադիր և օրենսդիր մարմինների միջև իշխանության տարանջատման սկզբունքի կիրառումը չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական, գործադիր և օրենսդիր մարմիների միջև։ Գործադիր իշխանությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ այս մարմինների որոշումների կայացումը նույն քաղաքական պլատֆորմի վրա հիմնված ուժի կողմից հանգեցնելու է նրան, որ իրական հակակշիռն օրենսդիր-գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգը»,-այսօր Աժ-ում իր ելույթում ասել է Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունն առաջադրված է ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում:

Նա նշել է, որ ՍԴ-ն հրաժարվել է ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոնկրետ խախտումները համակարգային քննության առարկա դարձնել, մինչդեռ, ըստ նրա, սա չի նշանակում, որ ՍԴ-ն պետք է բոլոր փաստերը հաշվի առնի։

«Սակայն սա առնվազն նշանակում է, որ ՍԴ–ն բոլոր փաստերը պետք է համախմբի, որտեղ դատավորը վտանգավոր միտումներ կարող է արձանագրել։ Ինչպես ասում են միջնադարյան փիլիսոփանները՝ դատարանը պետք է քննի իշխանության երիկամները, այսինքն՝ սրանք բացարձակ քննության առարկա պետք է լինեն, և մնացած ատյանների կողմից որոշումները, մանավանդ, որ մյուս ատյանները կարող են ազդեցություն ունենալ օրվա քաղաքական իշխանությունից, չպետք է ընդունվեն վերջնական որոշումներ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր