ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Լուսինե Քերոբյանի՝ «Բոցավառ հոգի» խորագիրը կրող ասեղնագործ նկարների ցուցահանդեսը ՆԱՄ-ում
23:35, 18.06.2019 | mamul.am
6887 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Քերոբյանի՝ «Բոցավառ հոգի» խորագիրը կրող ասեղնագործ նկարների ցուցահանդեսը:

«Լուսինեն շնորհալի, մարդկային բարձր որակներով օժտված մարդ է, և այդ ամենն արտացոլված է նրա աշխատանքներում: Ցուցասրահում ներկայացված ասեղնագործ աշխատանքները հիմնականում համաշխարհային արվեստի գլուխգործոցների վերարտադրություններն են, որոնք նոր կյանք են ստացել: Այս աշխատանքներում, կարծես, երկու արվեստ միաձուլվել են՝ ստեղծելով նոր տեսակ»,- նշեց «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համակարգող Տաթևիկ Համբարձումյանը:

Միջոցառման ընթացքում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Լուսինե Քերոբյանին հանձնեց Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկը՝ ընդգծելով մարդու կյանքում հոգևոր սնունդ ստանալու կարևորության և անհրաժեշտության մասին:

Ցուցահանդեսի նպատակն է հաշմանդամություն ունեցող շնորհալի և տաղանդավոր անձանց ստեղծագործությունների ներկայացումը և տարածումը:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 22-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր