ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թուրքիան պատրաստվում է լարված վերընտրությունների
00:30, 19.06.2019 | mamul.am
3517 | 0

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կիրակի միլիոնավոր մարդիկ մասնակցելու են նոր քաղաքապետի ընտրություններին, քանի որ մարտին նախագահ Էրդողանի կուսակցությունը ներկայացնող թեկնածուի պարտությունից հետո ընտրական հանձնաժողովը չեղարկել էր ընտրությունների արդյունքը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ընտրություններում երկու գլխավոր մրցակիցները նորից Հանրապետական ժողովրդական կուսակցության 49-ամյա թեկնածու, Ստամբուլի շրջաններից մեկի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է ու Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունից 63-ամյա Բինալի Յիլդիրիմը։ Վերջինս Թուրքիայի նախկին վարչապետն է և Էրդողանի վաղեմի աջակիցը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ի ընտրություններում Թուրքիայի խոշորագույն այս քաղաքում հաղթել էր ընդդիմության թեկնածու Իմամօղլուն, ինչը նշանակում էր: Սա մեծ ցնցում էր նախագահ Էրդողանի համար, որը մինչ ընտրությունները մեծապես աջակցել էր իր կուսակցության թեկնածուի ընտրարշավին։ Էրդողանի կուսակցությունն այնուհետ ներկայացրել էր 15 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքի ընտրությունները բողոքարկելու դիմումներ, և Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշել էր չեղարկել ընտրությունների արդյունքը, չնայած Իմամօղլուն ապրիլի 17-ին արդեն իսկ հայտարարվել էր Ստամբուլի քաղաքապետ։

Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ընտրական հանձնաժողովի այս որոշումն անվանել է բռնակալության դրսևորում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր