ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուրիխանյանին հեռացրեցին՝ Ծառուկյանին «Դոդի Գագո» ասած Աշոտյանին հարցազրույցի կանչելու համար
11:35, 19.06.2019 | mamul.am
23694 | 0

Վերջերս Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց մանդատը վայր դնելու և Կենտրոն հեռուստաընկերությամբ հաղորդաշարը դադարեցնելու մասին։ Տարբեր կարծիքներ շրջանառվեցին վերջինի հետ նման վերաբերմունքի շուրջ։ Շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Ուրիխանյանը գաղտնի շփումներ է հաստատել քոչարյանականների հետ։ Ասում են, իրականում պատճառն այն է, որ նա հարցազրույցի էր հրավիրել Արմեն Աշոտյանին։ Ասում են նաև, որ դա ափերից հանել է Գագիկ Ծառուկյանին, ով, թեև հայտարարել էր, որ ներել է իրեն Դոդ ասող հանրապետականներին (ՀՀԿ հայտնի նիստում), սակայն, միևնույն է, քեն է պահում և առիթն օգտագործել է վրեժխնդիր լինելու համար։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր