ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հորդորակ՝ «փող» բառի գործածության մասին
23:20, 19.06.2019 | mamul.am
3355 | 0

ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Տարբեր ՓՈՂ-եր. լսաՓՈՂ, կերակրաՓՈՂ, երկՓՈՂանի, գալարաՓՈՂ, ՓՈՂահար, եղջերաՓՈՂ, ՓՈՂրակ, ՓՈՂկապ և այլն: Այս բառերի արմատը ՓՈՂ-ն է, որի նախնական իմաստներն են՝ «խողովակ, կոկորդ, վիզ»: Խողովակաձև նվագարանը կոչվում է ՓՈՂ: Կոշիկի կամ գուլպայի ճիտքը անվանում են ՓՈՂ(ք): Իսկ ՓՈՂո՞ցը: Պարզվում է, որ սա այլ բան չէ, քան տների շարքերի միջև գտնվող խողովակաձև անցք: Այսինքն այդ տարածքը նման է խողովակի, որի միջոցով անցուդարձ է կատարվում: Այս ամենի հետ ամենևին կապ չունի այն ՓՈՂ-ը, որը նշանակում է «դրամ»: Բառը հայերենին անցել է պարսկերեն «pul» արմատից: Սրա հնագույն և առաջին իմաստն է «ձկան թեփ», որի նմանությամբ էլ «pul»-ը հայերենում դարձել է ՓՈՂ՝ դրամ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր