ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Զոհրաբ Մնացականյանը Վաշինգթոնում համանախագահների հետ քննարկել է խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը
11:45, 19.06.2019 | mamul.am
8366 | 0

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:‬

«Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր