ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Պլատինին հարցաքննվել է և ազատ արձակվել
13:20, 19.06.2019 | mamul.am
7013 | 0

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, ով երեկ ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար կասկածանքով, ազատ է արձակվել։ Պաշտոնյան կասկածվում է որպես 2022-ի աշխարհի առաջնության ընդունող երկիր Կատարն ընտրելու ընթացքում ապօրինի գործողությունների համար։

«Հարցաքննությունը երկար է տևել, բայց, հաշվի առնելով հարցերի քանակը, այլկերպ լինել չէր կարող:

Ինձ հարցնում էին Եվրոպայի 2016 թվականի առաջնության, Ռուսաստանում կայացած և Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունների մասին»,- նշել է Պլատինին՝ ազատ արձակվելուց հետո:

Հիշեցնենք, որ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել 2007 թվականին և պաշտոնն զբաղեցրել է մինչև 2015-ը։ 2015-ի դեկտեմբերին նա որակազրկվել է 8 տարով, իսկ 2016-ի մայիսին այդ ժամկետը կրճատվել է մինչև 4 տարի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր