ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Զայրացած եմ, որ ունեցվածքի ու ապօրինի հարստության ուսումնասիրություններ չեն գնում». Ստյոպա Սաֆարյան
17:00, 19.06.2019 | mamul.am
6171 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ինչո՞ւ եք ներխուժում ուրիշի անձնական կյանք, Ձեզ ինչ՝ թանկարժեք է այդ մեքենան, թե՝ ոչ: Կան հստակ մարդիկ, ովքեր ցանկանում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, և այդ մարդիկ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի հասնեն իրենց նպատակին»: Այոʹ, երբ մեր երկրում իրավապահ մարմինները չեն հետարքրվել, թե ով և ինչպես է ձեռքբերել թանկարժեք մեքենան, ամառանոցը, օբյեկտները, միլիոնները, նրանք ոչ միայն դա համարելու են «անձնական ու անձեռնմխելի կյանք», այլև, իհարկե, երանությամբ են հիշելու քոչարյանական ալան-թալանի տարիները ու ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն իրենց նպատակին... Ռ. Քոչարյանն «անձեռնմխելի է իր կարգավիճակից բխող ու չբխող գործողությունների համար», «ալան-թալանչիները» անձեռնմխելի են ապօրինի ունեցվածքի մասով.... ու էսպես շարունակ, քանի դեռ մենք չենք պատռել անձեռնմխելիության ապօրինի քողը... Ես տակավին զայրացած եմ, որ ունեցվածքի ու ապօրինի հարստության ուսումնասիրություններ չեն գնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր