ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ԶԼՄ և ֆեյսբուքահայություն, քանի որ նկատում եմ, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա հայտնի «տնտեսագետները և/կամ փորձագետները» խոսում են ներդրումների գահավիժման մասին, հարկ համարեցի տեղադրել որոշ փաստեր, որոնք կարծում եմ` կփարատեն գահավիժման մասին պնդումները․․․ Իմ վերլուծության համար հիմք են հանդիսացել Կառավարության որոշումները, որով գերակա ոլորտներում ներկայացված ներդրումային նախագծերի շրջանակներում կազմակերպություններն ստանձնում են պարտավորություններ՝ ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման մասով, որի փոխարեն կառավարությունը ներմուծվող հումքը և սարքավորումն ազատում է մաքսատուրքից, ինչպես նաև մինչև 3 տարի ժամանակով հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը։ Ի՞նչ են ցույց տալիս այդ թվերը։ Եթե հիմք ընդունենք Կառավարության նիստերի ժամանակ ընդունված որոշումները ներդրումների առումով, ապա 2018թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ ակնկալվող ներքին ներդրումներն աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը` 4.5 անգամ։ Գիտեմ, կասեք` հնարավոր չէ։ Բայց մի շտապեք, ես կոնկրետ թվեր կնշեմ, որոնց իսկությունը ցանկության դեպքում կարող եք ստուգել․․․ 1) Եվ ուրեմն` ի՞նչ արդյունք ունենք այս մասով 2019թ. հունվար-մայիսին. 2) Ի՞նչ ունեինք 2018թ հունվար-մայիսին. Հ․Գ․ Այս վարժությունը միտում ցույց տալու նպատակ ուներ, որով հիմնավորվում էր, որ տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ, այլ ոչ թե ասում էր, որ ներդրումների ներգրավման մասով ամեն ինչ շատ լավ է․․․․Առանձնակի ուրախալի է սարքավորումների ներմուծման մասով աճը, որը հետագա աճի նախադրյալներ է ստեղծում․․․ Իհարկե, Կառավարության կողմից ներդրումների ներգրավման մասով աշխատանքների արդյունավետությունը բարելավման կարիք ունի (հատկապես արագ արձագանքման մասով), բայց ես ներկայացրեցի փաստեր, իսկ փաստերի մեկնաբանությունը թողնում եմ «տնտեսագետներին»։ Եթե շատ կզլանաք ինքներդ փաստերում համոզվել, կարող եմ նաև ներդրումային նախագծերի ցանկը հրապարակել․․․ |