ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին
18:05, 19.06.2019 | mamul.am
3549 | 0

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին. «Չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ ու ցանկացած պահի կարող է իրավիճակի լարում լինել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչ երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային փուլից: ՀՀ-ն պետք է դիմակայի այդ գործիքին՝ ԶՈՒ մարտունակության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել: Կարծում եմ, որ վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, բանավեճ կար հայկական ու ադրբեջանական կողմի միջև, թե ովքեր ու ինչպես են խախտել հրադադարը: Մենք այդ կապակցությամբ ունենք նաև փաստեր ու կարծում եմ, որ այդ բանավեճն առաջ է բերում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության հարցը»,- հայտարարեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր