ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը հարմարվում է իշխանությանը». Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին
18:15, 19.06.2019 | mamul.am
4869 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից վերահսկող որևէ լծակ ուզենամ: Ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ վերահսկողական բոոր լծակներն ունեմ.. Էսօր նույնիսկ ԱԺ-ն լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի: Կրկնում եմ՝ իմ քաղաքական ողջ գործունեության ընթացում չի եղել նախադասություն, որ իշխանությունից վերահսկողական լծակներ ուզենամ... Էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում ա կոնֆորմիստ, հարմարվում ա իշխանության հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր