Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 526.40, RUB 7.25, GBP 581.09
+26 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թեղուտն ու Ամուլսարը կարող են խաղ ու պար դառնալ Երևանի համեմատ». Տիգրան Խզմալյան
20:40, 19.06.2019

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, չինացիները ձեռք են բերում «Նաիրիտը»։ Մեր սերունդը, որը 80-ականներին արթնանում էր գիշերը Երևանը խեղդող թունավոր արտանետումների գարշահոտությունից, չի կարող չանհանգստանալ հարցի բնապահպանական կողմով։ Ի վերջո, չմոռանանք, որ 88-ի առաջին ցույցերը հենց «Նաիրիտի» մարդասպան ազդեցության դեմ էին՝ Խաչիկ Ստամբոլցյանի ականջը խուլ։ «Նաիրիտը» 80-ականներին արտադրում էր աշխարհի սինթեթիկ կաուչուկի 10% և դրա վերաշահագործումը վիթխարի տնտեսական խթան կլինի։ Սակայն Չինաստանի 4-5 քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաթունավոր միջավայրի ցանկը և նրանք Երևանը մաքուր պահելու փորացավ չեն ունենա։ Դա մեր խնդիրն է։ Մենք արդեն սպանդանոցի ենք վերածել Կապանը, Ալավերդին, Ախթալան, երեխաների մազերում այնտեղ սնդիկ ու մկնդեղ են հայտնաբերում ու լռում են, ՀՀ «առաջատարն» է քաղցկեղի մակարդակով, ուստի հանրությունը գոնե ինքնապաշտպանությունից ելնելով պարտավոր է վերահսկել «Նաիրիտի» ողջ գործընթացը։ Թե չէ Թեղուտն ու Ամուլսարը կարող է պար ու խաղ դառնալ Երևանի համեմատ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր