ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ռոբասերժական մանկլավիկները կուրսի չեն, որ կես պակաս գործազուրկ են դառնալու, գնացեք ձեզ այլ տերեր փնտրեք քանի շուտ է: Չհարգելինե'րս, ձեզ խաբում ու օգտագործում են, որ հետո դեն շպրտեն շատ հայտնի իրի նման, ձեր ուզածը սադրանքներին տրվելն է ու Սամասուդի ենթարկվելը, որ ամբողջ աշխարհով #ողբաք, ապաստան խնդրեք ու ազատվեք պատասխանատվությունից, բայց իրեն` իրավամբ ՀՀ քաղաքացի համարող մեր հայրենակիցները, գիտակից են, չեն տրվի ձեր էժանագին սադրանքներին, համոզված եղեք, որ ձեր այժմյան տերերին շուտով Անցումային արդարադատության ենք ենթարկելու` դախազ պատժելու, ու այդժամ ո'չ ձեր վուվուզելները, ո'չ դինամիկները, ո'չ ղժղժան սիլիկոնները, ո'չ էլ առավելևս պիցցան չեն փրկելու...»: |