ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչպես չգիրանալ մրգերից
17:15, 23.06.2019 | mamul.am
21095 | 0

Չնայած մրգերն ու բանջարեղենները բազում օգտակար նյութերով են ապահովում մեր օրգանիզմը, այնուամենայնիվ, նրանց անկանոն ընդունումը կարող է հանգեցնել գիրացման:

Սննդաբան, ակադեմիկոս Վիկտոր Թութելյանը պնդում է, որ գրասենյակային աշխատանքով զբաղվող տղամարդիկ պետք է օրական ընդունեն 2000, կանայք՝ 1500 կալորիա: Միրգ ուտելիս անհրաժեշտ է հիշել, որ ֆրուկտոզա պարունակող պտուղները գերազանցում են այդ ցուցանիշը: Այսպես, 1 կգ կեռասը պարունակում է 520 կալորիա, 10 գրամ հաղարջի, բալի, սև հաղարջի մեջ կա 40-45 կալորիա: Կազմվածքի համար հատկապես վտանգավոր է երեկոյան միրգ ուտելն ու քնելը:

Բժիշկները հավաստիացնում են, որ մարդիկ սխալ են միրգ ուտում: Նիհարողները սիրում են առավոտյան ուտել հում մրգեր ու բանջարեղեններ, ինչը խորհուրդ չի տրվում: Բժիշկը խորհուրդ է տալիս մրգերն ուտել այնպիսի մթերքների հետ, ինչպիսիք են անյուղ յոգուրտը, կեֆիրը կամ կաթնաշոռը, պանիրը, ընկույզը: Նման համադրություններն առավել օգտակար են օրգանիզմի համար, ածխաջրերը դանդաղ են մարսվում և հագեցվածության զգացումը երկար է տևում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր