ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բաց նամակ՝ նախարար Արայիկ Հարությունյանին
22:25, 22.06.2019 | mamul.am
21170 | 0

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողները բաց նամակով դիմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Ներկայացնում ենք այն ստորև.

«ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի պրն. Հարությունյան,
Այսօր` հունիսի 22-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Ֆիզմաթ դպրոց) տեղի է ունեցել 8-րդ դասարանի ընդունելության քննության առաջին փուլը: 16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ, որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել և արդյունքում մեկական միավոր են կորցրել: Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ տարբերակի աշակերտների գնահատականներին ավելացել են 1-ական միավոր, սակայն առաջին տարբերակի աշակերտների գնահատականներին այդ միավորը չեն ավելացրել:

Արդյոք սա միտումնավոր է արվել, որ երեխաները դուրս մնան դպրոցից, քանի որ, ինչպես գիտեք, Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը):
Ի դեպ, նույն պատկերն է եղել նաև երեկ տեղի ունեցած յոթերորդ դասարանի ընդունելության քննության ընթացքում:
Խնդրում ենք Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը վերականգնել և հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից խելացի աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում:

Հարգանքով՝ ֆիզմաթ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր