ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մինչև վերջին պահը չէի հավատում, որ հնարավոր ա սեփական ժողովրդի դեմ ջրցան կիրառեն». Ա. Չիբուխչյան
11:00, 24.06.2019 | mamul.am
6177 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 տարի առաջ էս օրը ջրցանը մեզ ջրեց: Ջրի շթերն էնքան ցավոտ չէին, ինչքան էն միտքը, թե ոնց կարողացան, ախր ոնց ա հնարավոր սեփական խաղաղ ժողովրդի դեմ նման միջոցներ կիրառել: Ճիշտ ա՝ ջրցան մեքենան մի քանի ժամ մեր աչքի առաջ էր, բայց մինչև վերջին պահը չէի հավատում, որ հնարավոր ա կիրառեն: Ծիծաղում էինք, ասում՝ գիտենք բլեֆ եք անում, վախեցնում եք: Էլեկտրիկ Երևանը անչափ մեծ դասեր տվեց ոչ միայն քաղաքական, այլ մարդկային: Ցույց տվեց, թե ոնց են աչքիդ դիմաց քեզ ծանոթ մարդիկ անճանաչելի փոխվում, հակառակն էլ, ոնց են մնում նույնը սկզբունքներին անդավաճան: Բաղրամյանի պայքարը տվեց ամենակարևորը ընկերներ, որոնց կարաս վստահես ու գիտես քեզ ու իրենց չեն դավաճանի:
Մինչև հեղափոխությունը էս օրերը իմ համար շատ շատ ծանր էին, ամեն անգամ մտածում էի՝ պետք էր սենց անել, նենց չանել, հաղթել էր պետք: Հիմա ավելի թեթև են անցնում էտ ամեն ինչը հիշելը, վստահ եմ թավշյա հեղափոխությունը սկսեց 2008-ի մարտի 1-ին, քայլեց ու 2015-ին նույնպես մի քանի քայլ արեց դեպի հաղթանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր