ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա». թեժ մթնոլորտ՝ ԱԺ-ում
12:30, 24.06.2019 | mamul.am
5290 | 1

Արդեն նշել էինք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները, թողնելով քննարկվող նախագծերը, հակընդդեմ կարծիքներ էին հայտնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայատարարության վերաբերյալ՝ ուղղված Քաղավիացիայի նախագահին և ՀՀ կառավարության աշխատանքին:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր ելույթի ժամանակ հորդորեց պատգամավորներին դրսևորել պատգամավորին վայել չափանիշներ:

«Մի արեք տենց, հարգելիներս, չի կարելի: Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին ա վերաբերում: Էդ ի՞նչ խոսալու ձև ա. ատելության մթնոլորտ եք ստեղծում, ինչ-որ բաներից եք խոսում: Էստեղից ա սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը էնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից տղամարդուն արված գովեստը» արտահայտությանը, Սիմոնյանն ասաց. «Էդ ի՞նչ խոսալու բան էր, էտի նենց թեմայի մեջ էր, հա՞: Ժամանակին վեր եք կենում, ասում եք՝ ես էնքան փորձ ունեմ: Էդ ի՞նչ փորձի մասին ա խոսքը. հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն ա խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Կրկնում եմ, արձագանքը ընլելու ա տասնապատիկ ավելի ուժեղ, թող ոչ ոք չկասկածի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր