ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Այսուհետ տնտեսվարողները չեն վճարի աղբահանության վճար այն տարածքի համար, որտեղ տնտեսական գործունեության չեն ծավալում». Գևորգ Պապոյան
15:15, 24.06.2019 | mamul.am
3539 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իմ կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթը, որով մի շարք խնդիրներ կլուծվեն, որոնք առկա են բիզնեսի առաջ, որոնցից 3-ին միայն անդրադառնամ, մասնավորապես.
1.Այսուհետ տնտեսվարողները չեն վճարի աղբահանության վճար այն տարածքի համար, որտեղ տնտեսական գործունեության չեն ծավալում:
2.Այն շինություններում, որտեղ 1-ից ավելի տնտեսական գործունեություն են ծավալում, այսուհետ աղբահանության վճարը վճարվելու է ամեն մի տնտեսական գործունեության համար առանձնացված տարածքին համապատասխան՝ ի տարբերություն գործող կարգավորման, որի դեպքում վճարվում է ամբողջի համար առավելագույն բարձր դրույքաչափով:
3.Հստակեցվել են մի շարք շենք-շինությունների տեսակների անուններ, որոնք նախկինում հստակեցված չէին և զանազան կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն էին թողնում:
Ելույթ և հարցրի մի մաս: Մաս 1:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր