ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Դժվար է ասել՝ պատճառը որն է, ում պատվերով է». Լևոն Յոլյանն՝ Արման Բաբաջանյանի ելույթի մասին
17:05, 24.06.2019 | mamul.am
4360 | 0

Այսօր ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերին:

«Այդ ելույթն իր մեջ պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Ինձ այս պահի դրությամբ դժվար է ասել՝ պատճառը որն է, ում պատվերով է»,- ասաց Յոլյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ Լևոն Յոլյանը համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր