ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը, հաղթելով թուրք մրցակցին, դուրս եկավ 1/4 եզրափակիչ
17:20, 24.06.2019 | mamul.am
3007 | 0

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում: Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր