ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է
19:45, 24.06.2019 | mamul.am
3607 | 0

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է:

Այսօր այդպիսի վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը: Նա ասաց, որ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից: «Միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախս ենթակա է բռնագաձանման 200 հազար դրամ»,- Armtimes.com-ի փոխանցմամբ, տեղեկացրեց Գյոզալյանը:

Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր. հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր