Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.48, EUR 535.52, RUB 7.56, GBP 596.79
+36 °C, +23 °C ... +37 °C Վաղը`+39 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սրանք դեպքեր են, որոնց մասին չէինք էլ իմանա, եթե հեղափոխությունը տեղի չունենար». Արթուր Սաքունց
01:15, 26.06.2019

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս վեջին շաբաթվա ընթացքում որոշակի աճ է նկատվում տարբեր մարզերից քաղաքացիների այնպիսի դիմումների, որոնք վերաբերվում են 10, 15, 20 տարի առաջ իրենց կամ իրենց հարազատների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի խախտումներին, գողության, ունեզրկման և այլ տարբերակներով, վերաբերում են սպանություններին, կամ չպարզաբանված հանգամանքներում մահվան դեպքերին, բռնություններին, խոշտանգումներին: Սրանք դեպքեր են, որոնց մասին տեղյակ չենք եղել, չէինք էլ իմանա, եթե հեղափոխությունը տեղի չունենար: Եվ այդ բոլոր դեպքերում պատշաճ քննություն չի տարվել, քրեական գործերը կամ կարճվել են հանցագործության բացակայության հիմքով, կամ կասեցվել են, մեղավորներին չբացահայտելու հիմքով: Ամեն մի նման դեպքի հետևում կոնկրետ մարդիկ են, կոնկրետ մարդկային խեղված կյանքեր, տառապանքներ: Ասելիքս ինչում է` այդ և երևի նման հարյուրավոր, գուցե հազարավոր գործերի մասին հանրությունն իրազեկված չի եղել, մարդիկ լռել են, կամ անհույս բողոքարկել են, կամ վախեցել են բողոքարկել: Հիմա որոշակի հույսեր են արթնացել մարդկանց մոտ. անցած տարի այս միտումն ակնհայտ չէր: Այս մարդիկ սպասում են արդարադատության իրականացմանը, կրած վնասների փոխհատուցմանը: Ճշմարտությունը պետք է բացահայտվի, ինչքան էլ դժվար լինի հոգեբանորեն առերեսվել նրա հետ: Չէի պատկերացնում թե նման դեպքերը շատ կլինեն: Մարդիկ սպասում են, և պետք է պետությունն արդարացնի նրանց սպասելիքները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր