ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Աշնանը վեթինգի հետ կապված նախագիծն ամբողջությամբ կընդունվի. «Ժողովուրդ»
09:55, 26.06.2019 | mamul.am
3216 | 0

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձևավորել օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից:

Եվ հանձնաժողովը կունենա նաև նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր