ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում». Էդմոն Մարուքյան
10:15, 26.06.2019 | mamul.am
7939 | 1

«Քոչարյանը կալանավորվեց։ Գագիկ Խաչատրյանը շարունակում է վայելքն իր «Սանտաֆե» սրճարանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարքույանը:

Ավելի վաղ վերջինը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն։
Ստացել էր պատասխան, համաձայն որի՝ Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի: «Հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից»,- գրել էր պատգամավորը:

Ավելի ուշ «Հետք»-ը գրեց, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր