ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ. ԱԱԾ
11:55, 26.06.2019 | mamul.am
5631 | 0

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1.280.000 ՀՀ դրամի չափով կաշառք: 2019թ. հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների

կողմից:

Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր