Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 534.18, RUB 7.56, GBP 593.70
+35 °C, +24 °C ... +36 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը». Էլինար Վարդանյան
21:10, 26.06.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով Առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։ Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը երկրի ղեկավարի սրտով չի լինում, հետևում են նրա կոչերն ու ակցիաները` ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։ Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։ Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը, դուրս էր որևէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «Ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում էր: Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։ Դարձյալ կրկնում եմ` հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձևավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր