ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Արթուր Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի մասին
14:05, 26.06.2019 | mamul.am
4533 | 0

Այսօր ՀՖՖ-ի գրասենյակում տեղի է ունենում ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը։ Ընդմիջան ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման խնդրին՝ ՀՖՖ նախագահը նշել է․ «Շատ լավ գիտեք, որ «Հրազդան» մարզադաշտն ունի սեփականատեր։ Երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել։ Մեծ գումարների մասին է խոսքը, որը ՀՖՖ-ն որևէ կերպ չի կարող լինել։ Պետք է մասնավոր ներդրող լինի, որ գումարը տրամադրի և մարզադաշտը վերակառուցվի։ Այդ ուղղությամբ աշխատանքները սեփականատերն իրականացնում է։ Բայց, այնուամենայնիվ, որքան էլ «Հրազդան»-ը վերակառուցվի, այն չի կարողանա համապատասխանել միջազգային մակարդակի։ Այն վերակառուցելուց հետո այնտեղ կանցկացնենք ներքին առաջնության հանդիպումներ, բայց չենք կարող միջազգային մակարդակի խաղեր անցկացնել։ Ողջ խնդիրը դա է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2395 | 0
դեպի վեր