ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Էլինա Դանիելյանը կխաղա Վալենտինա Գունինայի հետ
15:25, 26.06.2019 | mamul.am
2500 | 0

Շարունակվում է «Women Speed Chess Championship» մրցաշարը, որին մասնակցում էին 8 շախմատիստուհիներ: Մրցաշարի 7 մասնակիցները, համաձայն իրենց բարձր գործակցի, ընտրվել են կազմակերպիչների կողմից, իսկ մեկ տեղի համար անցկացվեց որակավորման մրցաշար, որի հաղթող դարձավ Էլինա Դանիելյանը:

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Մրցախաղերն անցկացվում են հետևյալ ձևաչափով՝ մասնակիցները 90 րոպե խաղում են 5 րոպե+1 վայրկյան ժամակարգով, այնուհետև 60 րոպե՝ 3 րոպե+1 վայրկյան ժամակարգով և վերջում 30 րոպե մասնակիցները խաղում են 1+1 ժամակարգով:

1/4 եզրափակչում Դանիելյանը հաղթանակ էր տոնել մրցաշարի բացարձակ ֆավորիտ, արագ շախմատի աշխարհի չեմպիոն և կանանց աշխարհի փոխչեմպիոն Եկատերինա Լագնոյի նկատմամբ: Օրեր առաջ կիսաեզրափակչում Դանիելյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալիին:
Հունիսի 27-ին տեղի կունենա մրցաշարի եզրափակիչը, որտեղ Դանիելյանի մրցակիցն է լինելու կանանց օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության քառակի չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության եռակի չեմպիոն, 2012 թվականի աշխարհի և Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն Վալենտինա Գունինան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր