ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը շարունակում է պայքարը
20:40, 26.06.2019 | mamul.am
2177 | 0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Ֆրանգուլյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ 0։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

Վաղը կայանալիք գոտեմարտում Վալոդյան մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։

Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ, որին կիսաեզրափակչում հաղթել է Հաջի Ալիևը։

Հունիսի 26-ին պայքարի էր դուրս եկել նաև Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որը 1/8 եզրափակչում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին՝ 2։13 հաշվով։ Վրացի ըմբիշը դուրս չեկավ եզրափակիչ, ուստի Հովսեփյանը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր