ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը պարտվեց և ձեռնունայն է վերադառնում հայրենիք
21:00, 26.06.2019 | mamul.am
2222 | 0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց՝ դուրս մնալով մեդալների համար պայքարից։

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Գրիգորյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար մենամարտեց Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։

Անուշ Գրիգորյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովային։

Հունիսի 26-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ևս պարտվել են 1/4 եզրափակչում։

Այսօր պայքարի դուրս կգան նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր