ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը, հաղթելով թուրք մրցակցին, դուրս եկավ կիսաեզրափակիչ
23:30, 26.06.2019 | mamul.am
3274 | 0

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը, 3։2 հաշվով հաղթելով թուրք Մալկան Բայրամին, դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։

Գոռ Ներսեսյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։

Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակչում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր